Գլխավոր Ավելին

Մեր բժիշկները Իտալիայում կայացած կոնգրեսին երկու գիտական աշխատանք են ներկայացրել

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ռևմատոլոգներ Վալենտինա Վարդանյանը և Նունե Մանուկյանը մարտի 16-18-ը Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցել են «Controversies in Rheumatology & Autoimmunity» 7-րդ միջազգային կոնգրեսին: Մեր բժիշկները ներկայացրել են 2 գիտական աշխատանք: Հետազոտություններից մեկը իրականացվել է հենց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում։ Մասնավորապես, ուսումնասիրվել էին Համակարգային կարմիր գայլախտով 99 պացիենտների տվյալներ, որոնք 2020 թվականի մարտից մինչև սեպտեմբեր դադարեցրել էին Հիդրօքսիքլորոքինի ընդունումը՝ դեղերի համաշխարհային դեֆիցիտի պատճառով, քանի որ ամբողջ աշխարհում այն կիրառվել էր Covid 19-ի բուժման համար:

Մյուս հետազոտությունը կատարվել էր «Շենգավիթ» ԲԿ ակնաբույժ Արաքս Դավթյանի հետ, այն վերաբերում էր Բեհչետի հիվանդության ժամանակ հանդիպող աչքի ախտահարումներին: Համալսարանական բժիշկների կողմից ներկայացված հետազոտությունների թեմաները բավականին արդիական էին, քանի որ, ինչպես պարզվեց, տարբեր երկրների մասնագետներ բախվել էին նույն խնդրին: Դեպքերը ներկայացնելուց հետո ինտերակտիվ քննարկումներ, հարցուպատասխաններ են ծավալվել:

Նշենք, որ կոնգրեսին մասնակցում էին աշխարհի ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ։ Քննարկվել են ռևմատալոգիայում հանդիպող խնդրահարույց կլինիկական դեպքերը, առաջարկվում տարբեր տեսակետներ և լուծումներ։ Բժիշկներն արդեն վերադարձել են՝ զինված նոր գիտելիքներով, փորձով, որը կիրառելու են պրակտիկայում և փոխանցելու են ապագա ռևմատոլոգներին։

×
facebook sharing button facebook